Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։
Ոստիկանության գլխավոր շենքի հարևանությամբ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին:
Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործողությունը կապված չէ ՀՖՖ-ին առնչվող քրեական գործի հետ: Նա նշեց, որ մամուլում տեղեկություններ է կարդացել, որ Հայրապետյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել:
Քիչ առաջ Ոստիկանությունից հաստատեցին այդ տեղեկությունը, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: