Տավուշի մարզի Գանձաքար գյուղի անասնագոմում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Մ-ի դին: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը ինքնասպանություն է գործել պարանից կախվելու միջոցով: Նա ծառայում էր ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում:
Այս տարի ես երկու պայմանագրային զինծառայողներ են ինքնասպանությւն գործել: Հուլիսի 24-ին Երևանի Կորեայի ձոր կոչվող թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայող Արսեն Կարապետյանը։
Օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: