ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե բժշկական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողներ։
«Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր զինվորները կարող են հանգիստ լինել՝ միջավայրում ամենահայտնի, ամենաէքստրեմալ հիվանդությունների դեպքում պետությունը կհոգա բուժման կարիքները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: