Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ իր պաշտպանյալին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը։
Պաշտպանը ներկայացրել էր ապացույցներ, այդ թվում Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ պաշտպանի՝ փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Պաշտպանը որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։
Պաշտպանը պնդեց` Գիրգորյանի առողջական վիճակում գրանցվել է վատթարացում և կալանքի հետ համատեղելի չէ վիճակը. «Կամ անձը պետք է տեղափոխվի արտասահման բուժման, կամ կալանքը փոխվի և տնային պայմաններում փորձեն անել հնարավորը: Քննարկեք մեր միջնորդությունը և անհապաղ ազատ արձակեք Մանվել Գրիգորյանին: Կարող եք որպես խափանման միջոց կիրառել տասը միլիոն դրամ գրավը»:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, ըստ հիվանդանոցից ստացած գրության` նա այսօրվա նիստին չի մասնակցել ելնելով առողջական վիճակից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: