Այսօր՝ հունվարի 14–ին, ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Վահան Պետրոսյանը Երևանից էր, Վարդենիսում էր ծառայում։
Նա 6 ամսվա ծառայող էր։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: