Step1.am

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ 2020 թվականի աշնանից մինչև 2024 թվականի դեկտեմբերն անդառնալիորեն Հայաստանից հեռացել է Արցախի շուրջ 24 հազար քաղաքացի։

Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ Արցախի Հանրապետության բնակչությունը, ըստ վերջին մարդահամարի, կազմել է 145 հազար մարդ։ «2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում բռնի տեղահանվել են օկուպացված տարածքների բնակիչները։ Նրանց մի մասը մնացել է Հայաստանում, մի փոքր մասն էլ վերադարձել է Ստեփանակերտ։ Հայաստանից մեկնածներ էլ կային։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմից իրականացված հերթական պատերազմի և ցեղասպանության արդյունքում Արցախի արդեն ողջ բնիկ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ Չգիտեմ, թե ինչու են տարբերում 2020 թվականին Արցախից բռնի տեղահանվածներին և 2023 թվականին տեղահանվածներին։ Ուստի, երբ խոսքը գնում է Հայաստանից անդառնալիորեն հեռացած արցախցիների թվի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել նաև 2020թ. փախստականներին։ 24 հազար թիվը մեր կողմից ստուգված է եւ ստույգ»։

Նա ենթադրում է, որ ռուս խաղաղապահները շրջափակման ժամանակ ավելի շատ մարդկանց են տարհանել, քան պաշտոնապես հայտարարվել էր։

Ստեփանյանն այնուհետև նշեց, որ արցախցիները լքում են Հայաստանը մի քանի խնդիրների պատճառով։ Մասնավորապես, դրանք զբաղվածության հետ կապված խնդիրներն են, ցածր աշխատավարձը, բնակարանի բացակայությունը, անմատչելի բնակարանային ծրագիրը, ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, երկրում կայուն անվտանգություն ունենալու եւ ապագայի անվստահությունը, քաղաքացիություն ընդունելու առումով իրավական հետապնդումները, կարգավիճակի համար բնակության վայրում անհասկանալի գրանցումը և շատ այլ պատճառներ։

Ալվարդ Գրիգորյան

Pin It on Pinterest