ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊՆ իրավաբանական վարչության  պետ Սասուն Սիմոնյանը պարզաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  նախագծի դրույթը, երեկ տեղեկացրեց, որ օրենքի նախագծով տեղական պաշտպանության ուժերի համալրումն իրականացվում է տարիքի կապացությամբ պահեստազորյաին հաշվառումից հանված անձանցով։ Նախագծով նախկինում գործող Աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։

Նրա խոսքով, նման անձինք զորահավաքային ռեսուրս չեն համարվում և տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են և առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։

«Երկրորդ խմբի պահեստազորի մեջ ներառվում են նաև ավելի պակաս փորձառությամբ պահեստազորայինները, օրինակ՝ 6 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցածները։ Առողջության պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք նույնպես հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում և կարող են համալրել տեղական պաշտպանության ուժերը»,- պարզաբանեց ՊՆ վարչության պետ Սասուն Սիմոնյանը։

Նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ 2020 թվականին ընդունված և 2021 թվականին ուժի մեջ մտած աշխարհազորայինների մասին դրույթը չի կատարվել և եթե Աշխարհազորայինների մասին օրենքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այդ օրենքը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest