Բերդի զորամասում զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, տեղակացնում է Քննչական կոմիտեն։

Զինծառայողի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում՝ կախված վիճակում:

Քննաչականը նշում է, որ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայողը Արտաշատի Աբովյան բնակավայրից է։ Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ Նարեկ Գրիգորյանը երեք քույր ունի, ծնողների միակ որդին էր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest