Գերիների հարցով ես անձնապես էլ եմ զբաղվել. ես նշել եմ հնարավորությունը, որը ես տեսել եմ, որ եկեղեցու միջոցով կարող էինք արդյունք արձանագրել: Ես ինքս գնացել եմ վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել: Հիմա չեմ կարող գնահատել արդյունքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ Գարեգին Բ կաթողիկոսն իրեն մերժե՞լ է, նա պատասխանեց. «Ոչ, չմերժեց, գործողություններ եղան, արդյունքի մասին, բնականաբար, պետք է ապագայում նայվի, թե այդ գործողությունն արդյունք տվեց, թե այլ գործողություններ: Բայց գերիների հարցում առանց հանրայնացնելու պետք է զբաղվել մինչեւ վերջին գերու հետ գալը: Հիմա տեսնում եք, որ առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում եւ այդ շրջանակներում էլ կարող է ստեղծվեն հնարավորություններ գերիների, անհետ կորածների հանձնախմբերը աշխատեն միասին եւ փորձենք հասնել ամբողջական լուծման»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: