Իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալը չի բացառում վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունը, ընդհակառակը, այդ իրավունքները հաճախ լրացնում են միմյանց: Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դեռ վաղ է խոսել այս մասին, բայց համապատասխան փուլում կձևակերպվի փոխհատուցման պահանջը (Ադրբեջանին — խմբ.) և կկատարվեն հաշվարկներ»,- հավելել է նա։
Կիրակոսյանը բացատրեց, որ իրավական առումով քաղաքացիություն ձեռք բերելը չի դարձնում վերադարձի իրավունքի (տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայերի իրավունքի – խմբ.) իրացումը։
«Միգուցե քաղաքացիություն տալը կարող է բարձրացնել բռնի տեղահանվածներին տարբերակելու խնդիր, բայց այդ մարդկանց նույնականացնելը շատ հեշտ է, և անկախ քաղաքացիությունից՝ վերադարձի իրավունքը իրագործելի է։
Արդարադատության միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացրած պահանջները ներառում են նաև վերադարձի իրավունքի իրականացման պահանջ։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում ընդունեց՝ սահմանելով վերադարձի իրավունքը։ Դրանում ասվում է, որ Ադրբեջանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ անվտանգ միջավայր ստեղծելու այն հայերի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ»,- նշել է նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: