Հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու նրանց համախոհներն այցելեցին Տավուշի շրջանի Կիրանց գյուղ։ Տեղում հանդիպեցին գյուղացիների և հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։

«Հիմա Կիրանցում ենք՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը։ Ասում են՝ ոստիկանական պատ՝ այս անգամ չկա»,-հայտնեց Սրբազանը։ Նշենք, որ օրերս Փաշինյանը հայտարարել էր, իբր սահմանին տեղադրվել է փշալարերով պատ, կտնկվեն ծառեր և քաղաքացիները կշարունակեն իրենց խաղաղ կենսագործունեությունը։

Բագրատ Սրբազանը տեղում հարցրեց գյուղացիներին ցանկապատված տարածքների վերաբերյալ, ինչին նրանք տարակուսած պատասխանեցին, որ նման բան չկա։ «Մեր գյուղն անտեր է մնացել, ոնց որ եթիմ երեխա լինենք, դժոխքի դռանն ենք ապրում։ Կամուրջին տիրանում են, ասում են՝ թուրքին է: Ո՞նց է թուրքինը, որ մենք ենք սարքել: Ո՞նց կարելի է տենց բան ասել: Մեզ մի լավ տեր է պետք, չմնանք անտեր: Մնացել ենք եթիմ երեխու պես, ուրիշի ձեռի ենք նայում, թե ով մի բաժակ ջուր կտա կամ մի կտոր չոր հաց: Մեզ տեր է պետք, որ էս գյուղին տիրություն անի, որպես որբանոցից տարած երեխեքի: Փառք Աստծո, էսպես էլ ենք ապրում, բայց սա ապրել չի: Դժոխքի դռանն ենք ապրում»,- ասաց Կիրանցի Լենա տատիկը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման ժամանակ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest