Հունիսի 20-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց արեցին Հայաստանի զինված ուժերում զինծառայության ժամանակ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները։
Ծնողները բողոքի ցույց են անում Կառավարության նիստի օրերին՝ գլխավոր դատախազից պահանջելով ի վերջո բացահայտել իրենց որդիների սպանությունը։
«Մինչեւ մեր երեխաներին սպանած հանցագործները չպատժվեն, մենք չենք հանգստանալու»,- հայտարարեցին ցուցարարները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: