Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառում են լուսաձայնայն նռնակներ։ Ազգային ժողովի բակում այս պահին իրավիճակը գերլարված է։
ԱԺ-ի դիմաց ցուցարարների դեմ ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով կան բազմաթիվ տուժածներ: Համացանցում լուսանկարներ և տեսնյութեր են տարածվում արյունոտ դեպքերով, վերջույթներով քաղաքացիների, որոնց թվում նաև կանայք կան: Մեկ տղամարդու ձեռքը կտրվել է:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց, որ ոստիկանությունն «արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ»։
Իրավիճակը խորհրդարանի հարակից տարածքում կրկին լարվեց, երբ Բագրատ սրբազանն առաջարկեց ճանապարհ բացել, որպեսզի ընդդիմադիր նպատգամավորները կարողանան ներս մտնել։ Ոստիկանները մահակներով հարվածում են ցուցարարներին, կան տուժածներ։
Ոստիկանները հրում են պատգամավորներին և թույլ չեն տալիս մտնել ԱԺ շենք: Քաշքշոց է սկսվել նրանց միջեւ:
Ցուցարարները պնդում են, թե իրենց շարքերում սադրիչներ կան, ովքեր «շշեր են նետում իրավապահների ուղղությամբ»։
Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: