Բագրատ Սրբազանը ցույցի մասնակիցներին կոչ արեց փակել ԱԺ-ի շենքի մուտքն ու ելքը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա հեռանալ:

Բաղրամյան-Դմերճյան փողոցների  խաչմերուկում իրավիճակը լարված է:  Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ ու ֆիզիկական ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Նրանք կանանց և երեխաներին հորդորում են լքել տարածքը, քանի որ հնարավոր է՝ հատուկ միջոց կիրառվի:

Պռոշյան փողոցից այսօր՝ հունիսի 12-ին, բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով:

Ավելի վաղ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասում էր, որ Պռոշյան փողոցից բերման են ենթարկել մի քանի տասնյակ քաղաքացու:

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest