Ես վստահ եմ, որ սա քաղաքական հետապնդում է, նպատակը մարդկանց վախեցնելն է, արցախցիներին ընդհնարապես։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքերի նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին։

«Ակնհայտ է, որ ոչ փաստական և ոչ իրավական մասով հիմքեր չկան՝ այդ քրեական հետապնդումների համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին և Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրում է Արցախից բերված համայնքային ավտոմեքենաների յուրացման համար։ Ասկերանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել նաև արցախցիներին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած շարժմանը նյութական խոստումներով տանելու առնչությամբ։

«Արցախյան համայնքերը չեն կարողացել իրենց բալանսում գտնվող մեքենաները հաշվառել։ Որպրեսզի լրացուցիչ տուգանքերի պատճառ չլինի ու խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհներով, արցախյան համայնքերի ղեկավարները և ավագանու անդամները որոշում են կայացրել դրանք մասնավորեցնել, դա կատարվել է ոստիկանության ներկայացուցիչների հորդորներով։ Այստեղ չի կարող հարց լինել, թե ինչու է այս մարդու անունով մասնավորեցվել, այլ ոչ թե մեկ այլ մարդու, քանի որ դա ավագանիների լիազորությունների տիրույթում է։ Այո, էթիկական հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ է քաղաքապետի անունով գրանցվել, ոչ թե չի տրվել, օրինակ, սոցшալապես անապահով մի արցախցու, բայց դա սկզբունքային հարց չէ։ Մեխանիզմը եղել է ոստիկանության հորդորով, ինչու գրանցման ժամանակ նման հարց չի բարձրացվել, թե ում անունով է գրանցվել։ Ինչու հանկարծ գրանցումից մի քանի ամիս անց հարցը առաջ եկավ, երբ այս քաղաքապետերը սկսեցին մասնակցել Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Քննչական կոմիտեն օրերս մի ձայնագրություն էր հրապարակել, որտեղ, ըստ իրավապահ կառույցի, Ասկերանի քաղաքապետը, մանրամասնում էր, թե ինչ նյութական շահերի դիմաց է մարդկանց ներգրավում հանրահավաքին։ Այս առնչությամբ Արտակ Բեգլարյանը նշեց․

«Թող հանգամանքերը ներկայացնեն, փաստաբաններն էլ կանդրադառնան, հետո կարծիք կձևավորենք, բայց իմ առաջին կարծիքն այն է, որ չեմ հավատում այդ վարկածին։ Հայկ Շամիրյանի դեմ քրեական հետապնդումը եղել է քաղաքական նկատառումներով։ Բացի այս կարիք էլ չկա, որ գումարով ապահովեն արցախցիների մասնակցությունը, քանի որ շատերը դժգոհ են իշխանություններից ու մասնակցում են, և ոչ միայն արցախցիները»։

Ուշագրավ է, որ Քննչական կոմիտեն իր պաշտոնական հաղորդագրություններում խուսափում է նշել Ստեփանակերտի, Ասկերանի կամ Մարտակերտի քաղաքապետեր ձևակերպումը։ Արտակ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչով կարող է պայմանավորված լինել։

«Իշխանությունների վարած քաղաքականության շրջանակներում է, որ որևէ կերպ Արցախի պետական կառույցները, համայնքները չեն ընդունվում, այն ինչ այս քրեական վարույթները հարուցվել են նրանց՝ քաղաքապետի գործունեության հետ կապված։ Ցավալի է, որ մեր ղեկավարները գտնվում են Բաքվի բանտում, իսկ համայնքերի ղեկավարները՝ Երևանի բանտում, երկու խումբն էլ քաղաքական հետապնդումներով, քանի որ ներկայացնում են Արցախի ժողովրդի ձայնը»,-ասաց նա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանը հարց է բարձրաձայնում՝ ինչո՞ւ է ՀՀ իրավապահները զբաղվում մեկ այլ պետության պաշտոնյաների ենթադրյալ չարաշահումներով։

«Ես մոտեցումը չեմ կարողանում հասկանալ, ինչու Արցախի բալանսի վրա գրանցված շարժական գույքերը անհանգստություն են առաջացրել ՀՀ իրավապահների մոտ, տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ։ Ցանկացած այլ երկրի հետ կապված չարաշահման դեպքով ՀՀ-ում քրգործ հարուցվելո՞ւ է, թե միայն Արցախի գույքի հետ է կապված։ Սա կապված է նրանց՝ քաղաքական գործընթացներին մասնակցության հետ։ Գործող իշխանությունների քմահաճույքն է, որը հանցավոր է»,-ասաց Նինա Կարապետյանցը։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest