Ադրբեջանում մերժել են անօրինական ձերբակալման մասին Ռուբեն Վարդանյանի բողոքը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը երկարացնելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որոշումն ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում։
Որոշման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել։ Ավելի վաղ տեղեկացվել էր հինգ ամսով ձերբակալությունը երկարացնելու մասին։
Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այլ նախկին ղեկավարների հետ միասին անօրինական ձերբակալվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: