Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչկան կոմիտեից:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին նախնական տվյալներով՝ հրազենային վիրավորման հետևանքով մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան անզգուշաբար ծառայակիցն է կրակել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: