Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։
Վարդանյանը, մասնավորապես, մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: