Այսօր արցախցիները հավաքվել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ և նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում են պատասխանել իրենց հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես կարող էին 30 տարի պահած, ազատագրած Արցախը մի քանի օրում լուծարել։
«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Մարդ կա՞ այստեղ, որ այդ փաստաթուղթը տեսել է։ Ուզում եմ հասկանալ, ծանո՞թ եք այդ փաստաթղթին մինչև վերջ։ Այդ փաստաթղթի հետ կապված բավականին հարցեր կան, որոնք այստեղ չեմ կարող ասել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այդ փաստաթղթի և՛ դրական, և՛բացասական կողմերին ենք ծանոթ։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա պատասխանը ես հանրային ձևով կտամ Հանրային հեռուստաընկերությունում, որին նախապատրաստվելու մասով ես իմ ցուցումն արդեն տվել եմ։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ՝ այն փաստաթղթին, որով ամսի 20-ին ռազմական գործողությունները կանգնեցվեցին։ Ոչ մեկի մոտ թող կասկած չլինի, որ եթե մենք իմանայինք, որ հաղթելու ենք այդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ գնալու էինք։ Մենք խնայել ենք մեր տղաներին, քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել։ Մեկ ժամ ուշ կանգնեցվեր պատերազմը, կմտնեին քաղաք, էրեխեքին կմորթեին», – հայտարարեց Շահրամանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: