Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով: Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում է որոշումը հրապարակել` շուրջ 14 ժամ տևած միջնորդության քննությունից հետո։ Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը:
Լևոն Քոչարյանը մեղադրվում է Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը , պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել: Նա կալանքի տակ է գտնվում սեպտեմբերի 22-ից 1 ամիս ժամկետով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: