Առավոտյան 8-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 47․115 անձ է գրանցվել, որից 22․800-ն արդեն իսկ հաշվառվել է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով հումանիտար կենտրոնի աշխատանքների ընթացքը:

Նրա խոսքով՝ Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում.

«Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Սյունիքում տեղավորվել է 1․465 անձ, Վայոց ձորում՝ 810,  Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրժարվում է»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest