Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանը երեկ երկու ամսով կալանավորվել է` դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը ձերբակալված փաստաբանին կալանքի տակ առնելու վերաբերյալ։
ՀՔԾ-ն հաստատեց տեղեկատվությունը, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնել էր, որ փաստաբանն է կաշառքը փոխանցել դատավորին:
ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։ Գործն ուղարկվել է ՀՔԾ։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ դատավորը մեղքը չի ընդունում։ Դատավորը ևս կալանքի տակ է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: