Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հայկական կողմից կորուստներ չկան:
Խախտման վերաբերյալ, ըստ հաղորդագրության, համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել Ստեփանակերտի այս պնդմանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: