Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նախօրեին առևանգված երեք հայ երիտասարդների լուսանկարը՝ պնդելով, թե իրենց օմբուդսմենը հանդիպել է տղաների հետ, գրում է artsakhpress.am-ը:

Հրապարակված լուսանկարում երևում են կապտուկներ երիտասարդների մարմինների վրա, ինչը փաստում է, որ նրանք բռնության են ենթարկվել:
Հիշեցնենք, որ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը մարզիկներ են` ֆուտբոլիստներ, որոնք ի թիվս այլ քաղաքացիների, երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, սակայն ադրբեջանցիները բռնության գործադրմամբ նրանց առևանգել են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest