«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող փոքրիկներին նվիրել 1900 դպրոցական պայուսակ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ԿԳՄՍՆ-ից: Պայուսակները կարվելու են հենց Լեռնային Ղարաբաղում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ «Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ առաջինցիներին նվիրելու համար։ ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։ «Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
- Զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել․ՊՆ
- Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է
- «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․«Ազատություն» ռադիոկայան
- Զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել
- Հայտարարություն Արթուր Դանիելյանի անօրինական քրեական հետապնդման վերաբերյալ
- Հայ եկեղեցու հարցը ԵԽԽՎ-ում և CSI-ում․ «զեկույցը» կառուցված է բամբասանքների վրա
- Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում
- Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ