Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 373-ի, հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածներից 4-ը հոսպիտալացված են, 226-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Վարակվածներից 260-ը երեխաներ են, 113-ը` մեծահասակ:

Pin It on Pinterest