Ադրբեջանի մեղադրանքներն ուղղված Վագիֆ Խաչատրյանին կեղծ են, քանի որ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել, հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանական ուժայինների կողմից այսօր Հայաստան բուժման նպատակով մեկնող, առևանգված ու Բաքու տեղափոխված քաղաքացին ծնվել է 1955 թվականին՝ Արցախում, ապրում է Պատարա գյուղում։

«Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-94 թվականների պատերազմում, սակայն Ադրբեջանի մեղադրանքը կեղծ է, քանի որ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել», — գրել է նա Թվիթերում։

Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են նրա դստեր ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների ներկայությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest