Մահացել է մոտ 4 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել է փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ եղբայրն այսօր է մահացել:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս ծեծի ենթարկված փոխգնդապետը գտնվում էր Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժնում:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։

Առնչվող հրապարակումներ — Փոխգնդապետը դեռ կյանքի և մահվան արանքում է, իսկ նրա զինվորական ընկերներին սուտ մատնության մեղադրանք է սպասում

Վերաքննիչ դատարանը մերժեց փոխգնդապետին ծեծի ենթարկող երիտասարդին կալանքից ազատելու միջնորդությունը

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest