Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Այդ մասին տեղեկացնում ՀՀ ՊՆ-ն:

Ժամը 21:00-ի դրությամբ , ըստ աղբյուրի, հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է: Նշվում է, որ նվազումը դեռ պահպանվում է:

ՀՀ ՊՆ-ն զոհված և վիրավոր զինծառայողների անուններ չի հրապարակել:

Pin It on Pinterest