Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացել, տեղեկացրել են ՀՀ Քաղավիացիայից կոմիտեից։
«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են [Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ]: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք», — ասել է Չավուշօղլուն՝ անդրադառնալով, մասնավորապես Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրմանը», NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է», — ասել է Չավուշօղլուն՝ շարունակելով. — «Ես դա չեմ կարող ընդունել: Հայաստանի հայտարարություններն այս հարցում նույնպես անկեղծ չեն, մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել»։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի «Թուրքիային խաբելու փորձերը»։ Թուրք նախարարը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին թույլ է տրվել օգտվել Թուրքիայի օդային տարածքից, որովհետև Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստին, և սա միջազգային իրադարձություն է։
Էրդողանի գրասենյակը նույնպես մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ Հայաստանի գործողությունները (Նեմեսիս գործողության հերոսների հուշարձանի բացումը) անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»։ Այս մասին հայտնում է թուրքական Hurrıyet-ը։
«Չէր կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Դա հանգեցրեց օդային տարածքի փակմանը»,–ասել է նա:
Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։
Դատելով Չավուշօղլուի խոսքերից, Թուրքիան սպառնում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահին, որին հրավիրել են Թուրքիա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: