Ապրիլի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,- գրել է փաստաբանը։

Նշենք, որ հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest