Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում կանանց համար զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ստեղծելու նախագծին։

Նա մասնավորապես, ասել է, որ զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող կանայք ծառայություն են անցնելու 6 ամիս ժամկետով․ նրանք ծառայելու են ուսումնական զորամասերում։

Անդրադառնալով հարցին՝ 6-ամսյա ծառայություն անցնող կին զինծառայողները անհրաժեշտության դեպքում մասնակցելո՞ւ են մարտական գործողությունների՝   Սարգսյանը պատասխանեց․ «Նրանք ուսումնական զորամասում են ծառայելու»:

Pin It on Pinterest