«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
Ըստ աղբյուրի, Տեղ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
ՊՆ-ն առայժմ այդ մասին տեղեկություններ չի հրապարակում:
Առնչվող հրապարակում- Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների. ՊՆ-ն՝ Տեղ գյուղում հնչած կրակոցների մասին
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: