Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի  ու նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի  ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում: Այնտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը», — նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ այն ամրագրված պայմանավորվածություն է, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ:

«Այսինքն՝  ի՞նչ իմաստ ունի  այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից: Ո՛չ, մենք  չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ  դնելու շուրջ», — հայտարարեց Միրզոյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest