Forrighst.am-ը շուրջ մեկ տարի առաջ գրել էր, որ «ՎՏԲ Հայաստան» բանկը դատի է տվել Արցախից տեղահանված Կարեն Մարտիրոսյանին և պահանջում է թշնամուն անցած Կովսականում գտնվող նրա տան վերանորգման համար տրված վարկի գումարը: Կարեն Մարտիրոսյանը forrights.am-ի հետ զրույցում դատական գործընթացից նոր մանրամասներ է փոխանցել։

Նա խոսքով՝ տեղահանվածների ահազանգերից հետո Արցախի ներդրումային պետական հիմնադրամը ստանձնել է տները կորցրած արցախցիների վարկի մայր գումարի և տոկոսների վճարումները։ Սակայն, Կարենն ու ընտանիքը ստիպված են եղել վարկի չափով «ՎՏԲ-Հայաստան» բանկին գումար վճարել։

«Մեր վարկը մարվեց մեկ տարի հետո։ Մենք տունը նստած սպասում ենք, որ պետությունը պետք է մեր վարկը մարի։ Մեկ տարի հետո պետությունն ասում է, որ ձեր վարկը՝ տոկոսներով և սպասարկման վարձով վճարել եմ, բայց քանի որ մեկ տարի ուշ է մարել այդ վարկի վրա հավաքվել է տույժ ու տուգանք։ Տույժը կազմում է այնքան գումար՝ մոտավոր, որքան վարկն էր՝ 1,5 մլն դրամ»,-ասաց նա նշելով, որ այդ պարտքերով է հայթայթել ու վճարել։

Կովկասականում տունն ու ապրուստի բոլոր միջոցները թողած կարեն Մարտիրոսյանն ընդգրկված է պետության կողմից տրամադրվող սերտիֆիկատների միջոցով տուն ձեռք բերողների ցուցակում։ Նա, սակայն, պետք է նախ 1,5 մլն դրամը վճարեր, հետո նոր կարողանար ագատվել պետական ծրագրից։

«Ստիպված այստեղ այնտեղ ընկանք, փող ճարեցինք, մեր տույժն ու տուգանքերը մուծեցինք։ Եթե պետությունը չխոստանար, որ կմարի, էն ժամանակ կճարեինք կմուծեինք։ Այսպես դուրս է գալիս, որ երկու անգամ վճարվեց այդ վարկը։ Սրան գումարվեց նաև ԴԱՀԿ-ի վճարները»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ դեռ մեկ տարի առաջ Կարեն Մարտիրոսյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել էր՝ ի՞նչ անի, երբ իրեն դատի են տվել, իսկ տունը,  գնված գույքն ու տեխնիկան մնացել են թշնամուն անցած Կովկասականում։ Նախարարը տեղահանված արցախցուն խորհուրդ էր տվել սնանկ ճանաչվել։

«Ես, եթե այս երկրում շարունակեմ ապրել, պետք է բանկերի հետ գործարքներ անեմ, որովհետեև, եթե պետությունը սերտիֆիկատներով խոստացած տունը տա, այդ տան համար ինձ սառնարան ու այլ ապրանքեր են պետք լինելու, բայց եթե գնամ ապառաիկով գնելու, ինձ ասելու են՝ սնանկ ես։ Այսինքն, բայցի գաղթականը դառնալու եմ նաև վտարանդի»,-ասաց նա։

Կարենն այժմ տուն է փնտրում, որ կարողանա պետության կողմից հատկացված 10 մլն դրամով տուն գնել, սակայն, Երևանում հարակից մարզերում նշված արժեքներով տուն չկա։ Կարենը փորձում է Լոռու մարզում տուն գտնել։ Նշում է՝ տուն գնելը հեշտ չէ, քանի որ սեփականատերն ու բանկը տարբեր գներ են առաջարկում։

«Բանկը գալիս ասում է՝ այս տունը գնահատում եմ 7 մլն դրամ, բայց տան տերն էլ ասում է՝ չէ, ես 10 մլն դրամով եմ վաճառում։ Տունը գտել եմ, երկար բանակցություններից հետո 25 հազար ԱՄՆ դոլարով է վաճառում։ Հիմա պետք է սկսենք գործարքը, գնահատում պետք է լինի, եթե բանկը գնահատի 8 կամ 9 միլիոն դրամ, այդ մարդն իր տունը չի վաճառելու։ Ես էլ էլի պետք է ընկնեմ տուն ման գալու գործընթացի մեջ»,-ասաց նա։

Կարեն Մարտիրոսյանը նաև տեղեկացնում է, որ տեղահանվածները, որոնք պետությունից դրամական օգնություն են ստանում՝ ԱԱԾ-ի ուշադրության ներքո են հայտնվել։ Երբ Կարեն Մարտիրոսյանը թոռնիկի լույս աշխարհ գալու առթիվ մեկնել է ՌԴ, պետությունը որպես բնակարանի վարձավճար տրվող 40 հազար դրամից պահումներ է արել՝ նշելով, որ ԱԱԾ-ից երկրից դուրս գալու վերաբերյալ տվյալներ են ստացել։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest