ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին օգնել՝ խնդիրներին համապարփակ լուծում գտնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Հուսով ենք, որ այն առաջընթացը, որը մենք տեսանք վերջին շաբաթների ընթացքում, կշարունակվի, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին այս խնդրի համապարփակ լուծմանն ուղղված բանակցություններում»,- հայտարարել է Փրայսը։

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է Բրյուսելում տեղի ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ ավելի վաղ հայտարարված հանդիպումը․ Փրայսն ասել է․ «Իմ պատկերացումն այն է, որ կողմերին տրվել է հնարավորություն ու հրավեր։ Ի վերջո, կողմերը՝ մեր հայ և ադրբեջանցի գործընկերները, իրենք պետք է խոսեն ցանկացած նման հանդիպմանն իրենց հնարավոր մասնակցության մասին»։

Pin It on Pinterest