Երկու օր առաջ՝ փետրվարի 19-ին, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, շարունակում են իրենց բուժումը»,- նշեց Թորոսյանը։

Հավելենք, որ վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest