Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար: Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանին, ապա նա մեղադրվում է Հաց բերող անվանումով հայտնի Արթուր Սարգսյանի գործող բժշկական կեղծ եզրակացություն տալու համար:
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել էր օրեր առաջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: