Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29 հազար 605-ի։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) տվյալները:
Սիրիայում աղետի զոհերի հաստատված թիվը 4 հազար 574 է։
Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 147 հազար մարդ է տարհանվել, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Շարունակում են տեղեկություններ ստացվել փլատակներում կենդանի մարդկանց հայտնաբերման մասին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: