Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
ՊՆ-ն չի մասնավորեցնում հայ զինծառայողի ով լինելը, սակայն Forrights.am-ի տեղեկություններով, զինծառայողը Արմավիրի մարզի բնակիչ Վահե Թորոսյանն է, որի ծնողները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին ացկացնում՝ կառավարությունից պահանջելով իրենց որդուն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: