Ազգային ժողովրդավարական բևեռը «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է անցկացնում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ: Նրանք նշեցին, որ շրջափակելով ռուսական ռազմաբազան՝ պահանջելու են Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունն ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել 2020թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունը:
Մայրաքաղաքից բազմաթիվ ոստիկաններ են բերվել Գյումրի, ովքեր թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ ռազմաբազայի փողոց, չեն երևում նաև ռազմաբազայի զինվորականները:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ակցիան օրինական չէ, և երբ այն շարունակվեց, մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկվեց Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: