Կառավարությունն ընդունել է որոշում, որով 2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թ. փետրվարի 20-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Սահմանվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ: Մինչև 2023 թ. փետրվարի 20-ը ներառյալ կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: