Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ:
Բացի այդ, ըստ վարչապետի, 217 մարդ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմից հետո, իսկ ղարաբաղյան առաջին պատերազմի հետ մինչև օրս անհետ կորած է 777 մարդ:
«Հուսով ենք Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը պարզելու հարցում», — գրել է Փաշինյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: