Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկուշաբթի երեկոյան՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը կրկին խախտել է հրադադարը՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: