ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային:
«Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շտապ ապաէսկալացման կոչ է անում»,- թվիթերյան էջում գրել է Կոլոմինան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: