ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ, ֆեյսբուքում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա», — գրել է կոնգրեսականը՝ սա որակելով «հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա»։

 

2023-ի բյուջեի նախագծով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետը:

Հայ դատի հանձնախումբը պահանջել է՝ Ադրբեջանին ընդհանրապես որևէ աջակցություն չտալ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest