Ադրբեջանի Թովուզի շրջանի զորամասում սպանվել է Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմաբ՝ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։ Շամխորի շրջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել 120․1 հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)՝ադրբեջանական բանակի զինծառայող Փյունխան Աղամիրովի հրազենային վիրավորումից մահանալու փաստի առթիվ։ Նախնական տեղեկության՝ ադրբեջանի զինվորին սպանել է ծառայակից ընկերը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: