Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով, ռուսական կողմը Պաշտպանության բանակին առաջարկել է իր դիրքերը հանել Արցախի Փառուխ գյուղից, որից հետո սակայն, ադրբեջանցիները եկել են այդտեղ, դիրքավորվել են։

«Ինչքան ես եմ տեղեկացված, մոտ մեկ շաբաթ առաջ, կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, հայկական եւ ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հանել իրենց դիրքերը, բայց հետո ադրբեջանցիք եկել են այդտեղ նստել»,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Սամվել Բաբայանը, փոխանցում է News.am-ը։

Ըստ Բաբայանի՝ Ռուսական կողմը նման առաջարկ է արել այն ժամանակ, երբ Խրամորթում իրավիճակը լարված է եղել։

***

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Ադրբեջանական զինված ուժերի շարժն Արցախում ժամը 21:00-ի սահմաններում կասեցվել է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest