Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանմանը։ Մասնավորապես, կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Եվրասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգին թվիթերյան իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնում են առանց ջեռուցմա, քանի որ գազատարն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով։ «Շատ հացի փռեր ևս չեն աշխատում։ Գազամատակարարման դադարեցումն ազդել է նաև ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների վրա։ Դրանք մնում են փակ, քանի որ չեն ջեռուցվում։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- գրել է Գոգիան։ Նա նաև նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է նաև բռնության աճ շփման գծում: «Եթե սա բնակչության տեղահանում պարտադրելու միտումնավոր փորձ է, ապա կարելի է համարել Ժնևի կոնվենցիաների խախտում»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest