Ուկրաինան մերժել է շրջափակված Մարիուպոլ քաղաքը հանձնելու և մարտի 21-ին սպիտակ դրոշներ բարձրացնելու Ռուսաստանի պահանջը՝ ասելով, որ «հանձնվելու մասին խոսք չկա»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել էր Ռուսաստանի նախագահին Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու կոչով։
Փողոցային մարտերը մոլեգնում են Մարիուպոլում, որտեղ մեծամասշտաբ տարհանում է նախատեսվում այսօր։
Մինչ պատերազմի մեկնարկը 400-հազարանոց Մարիուպոլի բնակիչները վերջին երկու շաբաթվա ընթացքում ջրի, սննդի և վառելիքի ձեռքբերման խնդիր ունեն: Ռուսաստանը ձգտում է իր վերահսկողության տակ առնել քաղաքը։
Ռուս զինվորականները Ուկրաինային ժամանակ էին տվել մինչև այսօր առավոտ Մարիուպոլը հանձնելու համար՝ խոստանալով, որ դրա դիմաց կառաջարկվի երկու մարդասիրական միջանցք՝ մեկը՝ արևելքով դեպի Ռուսաստան, իսկ մյուսը՝ արևմուտքով դեպի Ուկրաինայի այլ հատվածներ։
«Խոսք չի կարող լինեն զենքերը վայր դնելու մասին։ Այս մասին մենք արդեն տեղեկացրել ենք ռուսական կողմին», — ասել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: